Հասարակություն

Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին կինը ծննդաբերել է մահացած երեխա

Մարտի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։05-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ ժամը 07։20-ի սահմաններում հարազատների կողմից հիվանդանոց է ընդունվել նորածնի դի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բժիշկներին երեխայի մայրը հայտնել է, որ ծննդաբերել է ճանապարհին և պտուղը ծնվել է մահացած: Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 07։00-ի սահմաններում, ծննդկանը 35 շաբաթական հղիությամբ մարզի գյուղերից մեկից՝ իրենց տնից սեփական ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ծննդաբերել է արական սեռի երեխա՝ մահացած վիճակում:

Դեպքի փաստով ոստիկանություն տարածքային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։