Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասրյանը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասներ է հայտնել իր բնակարանից կատարված գողությունից։
«Շուրջ 2 մլն 700 հազար դրամի չափով ոսկյա զարդեր են եղել։ Մի քանի մատանի, ականջօղեր, վզնոց, կախազարդ, այդ թվում ՝կային արդուզարդ, որոնք ոսկյա չէին, որոնք ինձ համար թանկ էին, տարել են։ Մեկ ժամացույց էլ կար ոսկեգույն։ Մտածել էին ոսկյա է, դա էլ են տարել»,- ասաց Բաղդասարյանը։