Հասարակություն

Ճոճկան գյուղի մոտակա դաշտավայրում այրվել է խոտածածկույթ

Մարտի 5-ին, ժամը 12։19-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճոճկան գյուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ճոճկան գյուղի մոտակա դաշտավայրում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։30-ին, մարվել՝ 18։00-ին։ Այրվել է խոտածածկույթ։