Հասարակություն

«ԱԺ-ից կացին են ուզել, ԱԺ-ն էլ տվել է». Թադևոս Ավետիսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն անդրադարձել է մեքենաների ներկրմանը՝ նշելով, թե ՊԵԿ-ը չի կարողացել իր գործիքակազմը ողջ ծավալով կիրառել, և ԱԺ-ից «կացին է ուզել»։

«ԱԺ-ն էլ կացին է տվել, մտել է կոնկրետ ոլորտ, ասել է՝ ինչ ուզում ես արա, ինձ այսքան հարկ պետք է բերես, տաս»,- նշել է նա՝ ելույթ ունենալով «Հարկային օրենսգրում» փոփոխությունների նախագծի ժամանակ։ Ավետիսյանը նաև նշել է. «Ավտոներկրման բիզնեսը Հայաստանից ուղղակի փախնում է տարբեր երկրներ»,- ասել է նա՝ մասնավորեցնելով, որ տասնյակ գործարարներ իրենց բիզնեսը փոխադրել են Վրաստան՝ այնտեղ վճարելով հարկեր, այնտեղ ստեղծելով աշխատատեղեր. «Սա խնդիր է, որ պետք է հուզի պետությանը»,- ասել է նա։