Հասարակություն

ՀՀ-ում կմշակվի հանցագործությունների կանխարգելման ռազմավարություն

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 4-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Ողջունելով դեսպանին՝ նախարարը նշել է, որ ՀՀ-ում նորանշանակ դեսպանը կարևոր դեր կունենա երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ։

Անդրադարձ է կատարվել ոստիկանության ոլորտում որոշակի համագործակցության փորձին և հնարավորություններին, մասնավորապես՝ ոստիկանության գվարդիայի ձևավորման և հենասյունային այլ ուղղություններով:

Արփինե Սարգսյանը նշել է, որ Հայաստանում առաջիկայում մշակվելու է հանցագործությունների կանխարգելման ռազմավարություն և, հաշվի առնելով այդ ուղղությամբ Իտալիայի Հանրապետության փորձը, առաջարկել է ընդլայնել համագործակցությունն այդ ոլորտում: Անդրադարձ է կատարվել նաև վիզաների ազատականացման, մուտքի արտոնագրերի հարցերին և միգրացիոն ոլորտում համագործակցությանը:

Կողմերը, ընդգծելով փոխգործակցության ամրապնդման կարևորությունը, պատրաստակամություն են հայտնել փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի միջոցով զարգացնել իրավապահ ոլորտում գործընկերությունը: Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: