Հասարակություն

Ավտովթար՝ Սյունիքում. 3 վիրավորներից 2-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են

Ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Գորիս-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 23-ամյա Անդրանիկ Ա.-ի վարած Ford Transit, 34-ամյա Վրեժ Բ.-ի վարած Mercedes և 51-ամյա Արմեն Մ.-ի վարած UAZ Patriot մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով UAZ-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Ն.-ն տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ, իսկ Mercedes-ի վարորդ Վրեժ Բ.-ն՝ «Գորիս» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ UAZ Patriot-ը հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում և վարորդն ու ուղևորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։