Հասարակություն

Պայթյունից տուժած 3 քաղաքացի հոսպիտալացվել է

Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ պայթել է հեղուկ գազի գլանատակառը (մոտ 25 տոննա)

Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, պայթյունի հետևանքով տուժած երեք քաղաքացի հոսպիտալացվել է: Նրանցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մյուս տուժածի առողջական վիճակը նախնական գնահատվում է ծանր, գտնվում է հետազոտման փուլում: