Հասարակություն

«Խաղամոլությունը կախվածություն է. պետք է վերադառնանք պատճառներին». Թորոսյան

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանի խոսքով՝ խաղամոլությունը հիվանդությունների միջազգային դասակարգմամբ համարվում է կախվածությունների խմբի խանգարում։

Նա հարց հնչեցրեց, թե արդյոք հարկային բեռը բարձրացնելով, սահմանափակումներ դնելով, կարող են ամբողջությամբ լուծել այս հարցը.

«Իմ կարծիքով՝ ոչ։ Մենք պետք է վերադառնանք պատճառներին։ Արդյոք մեր երեխաներին մանկապարտեզից, դպրոցից սովորեցնում ենք, թե ինչ վատ բան է խաղամոլությունը։ Մենք սրանով պետք է զբաղվենք, որ մեծացող 13-15 տարեկան սերունդը հասկանա՝ չպետք է մի վարքագիծ դրսևորել, որ կարող է ինչ-որ մի օր դառնալ խանգարում»,- ասաց Թորոսյանը՝ նշելով, որ պետք է նաև սրա վրա ուշադրություն դարձնել։