Ֆուտբոլային 9 երկրպագուների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Radar Armenia-ն Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ 9 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն):
«Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը»,- հայտնեցին ՔԿ-ից:
Հիշեցնենք՝ դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով։
Հայկ Մագոյան