Հասարակություն

Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

ՀՀ ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ մարտի 4-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Աբովյանի, Սևանի, Դիլիջանի, Մարտունիի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Մ-9-Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ 

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: