Հասարակություն

Ձերբակալված երկրպագուներն ազատ են արձակվել

«Փյունիկ» -«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային խաղի ժամանակ ձերբակալված 9 երկրպագուներն ազատ են արձակվել, հայտնել է First Armenian Front ֆան շարժումը (FAF):

FAF-ից հավելել են, որ նրանք ազատ են արձակվել երկրից չբացակայելու ստորագրությամբ։

Հիշեցնենք, որ «Փյունիկ» - «Արարարտ-Արմենիա» հանդիպման ժամանակ նախապես հայտարարված և խաղաղ՝ ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ձերբակալվել էին հայկական ֆուտբոլի 9 երկրպագուներ: