Հասարակություն

Ադրբեջանի դրոշով երթևեկող մեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն անդրադարձել է համացանցում տարածվող տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ։

«Տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնել է ՆԳՆ խոսնակը։