Հասարակություն

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար:

Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։