Հասարակություն

Մահացել է Արարատի մարզի 105-ամյա բնակիչը

Փետրվարի 27-ին մահացել է Արարատի մարզի ամենատարեց՝ 105-ամյա բնակիչը։

«Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված քաղաքացին վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։

Radar Armenia-ն Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):

Հայկ Մագոյան