Հասարակություն

Ջրվեժի դպրոցում էլեկտրական շչակ կգործարկվի

 Մարտի 3-ին՝  ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի «Ջրվեժի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է գործնական պարապմունք ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման» աշխատանքների կազմակերպումը» թեմայով, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ, հայտնում են Փրկարար ծառայությունից։