Հասարակություն

Ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր

Երեկ՝ մարտի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում, ժողովրդին հայտնի «Բանկի կրուգ»-ում բախվել են «Nissan Teana» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վնասվել է նաև կայանված «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենա, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։