Հասարակություն

«Արմենմոտոր» ՓԲԸ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մարտի 3-ին՝  ժամը 14:00-ին, Երևան քաղաքի «Արմենմոտոր» ՓԲԸ-ում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ 

Խնդրում ենք չանհանգստանալ, հայտնում են Փրկարար ծառայությունից։