Հասարակություն

Հռոմի պապի վիճակը կայուն է

Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը կայուն է, նա այլևս թոքերի օդափոխության սարքի կարիք չունի։

Այս մասին ասված է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Պապն այժմ միայն թթվածնային թերապիա է ստանում։

Հիշեցնենք, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը տեղափոխվել էր հիվանդանոց, նրա մոտ երկկողմանի թոքաբորբ էր ախտորոշվել։