Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ժամանակ 9 անձ ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, Radar Armenia-ին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Երկրպագուների ակցիայից հետո խաղն ընդհատվել էր: Նրանք շարունակում են պահանջել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։