«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել ու գրել․
«24 ժամվա ընթացքում Հայաստանի տարեկան տեղումների քանակից ավել տեղումներ։ Հնդկական օվկիանոսում գտնվող Ֆրանսիայի Ռեյունյոն կղզում «Գարանս» փոթորկի հետևանքով քամու պոռթկումները հասել են 234 կմ/ժ-ի (65 մ/վ): 24 ժամվա ընթացքում կղզին ավելի քան 600 մմ տեղումներ է ստացել»։