Հասարակություն

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մարտի 1-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Անիի, Տավուշի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: