Թունավորման դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարություն տեղեկություն է ստացվել, որ գազի թունավորում ախտորոշմամբ «Թալին» բժշկական կենտրոն է տեղափոխվել 5 մարդ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, իրավապահները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Արագածոտնի մարզի բնակիչներ 64-ամյա Վաղինակ Ս․-ն, 10-ամյա Ա․ Ս․-ն, 58-ամյա Սուսան Ն․-ն, 31-ամյա Մելիննա Գ․-ն և 11-ամյա Ս․ Ս․-ն:
Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք թունավորումը ստացել են իրենց տան առաջին հարկում դրված բենզինային գեներատորի աշխատանքից արտամղված գազերի հետևանքով: Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել։