Երևան

Օպերայի շենքին հարակից սրճարանի փոխարեն՝ կանաչ գոտի

Օպերայի շենքին հարակից տարածքը կդառնա կանաչ ու բարեկարգ գոտի, սոցցանցի իր էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Օպերայի շենքին հարակից ևս մեկ տարածք ազատվում է սրճարանային կառույցներից և շուտով կդառնա կանաչ ու բարեկարգ գոտի։ Տասնամյակներ շարունակ այս տարածքում տեսել ենք կանաչ զանգվածների նվազեցում, սակայն մեր քաղաքականությունը հստակ է՝ հանրային տարածքները պետք է ծառայեն քաղաքին և մարդկանց։

Այս գործընթացը շարունակական է լինելու. վերականգնելու ենք կանաչ տարածքները ոչ միայն Օպերայի շրջակայքում, այլև տարբեր այգիներում ու հանրային վայրերում՝ ստեղծելով ավելի մաքուր, հարմարավետ ու բնապահպանական տեսանկյունից կայուն միջավայր մեր քաղաքի համար»,- գրել է քաղաքապետը։