Հասարակություն

WhatsApp-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

«Ռոսկոմնադզոր»-ի ենթակայության հանրային կապի ցանցերի մոնիթորինգի և կառավարման կենտրոնի մասնագետները WhatsApp մեսենջերի աշխատանքում գլոբալ խափանում են արձանագրում: Խափանումների վերաբերյալ բողոքներ են ստացվում նաև ԱՄՆ-ից, Իտալիայից, Գերմանիայից, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտնում են «Ռոսկոմնադզոր»-ի մամուլի ծառայությունից:

Downdetector ծառայության տվյալներով՝ մեսենջերի ռուս օգտատերերը (51%) դժգոհում են ահազանգերի հետ կապված խնդրից, 27%-ը բախվում է բջջային հավելվածի խափանման հետ, 9%-ը նշում է ընդհանուր խափանում և բողոքում է կայքի աշխատանքից, 2%-ը ՝ անձնական հաշվի խափանումից: Մոսկվայի ժամանակով 19:09-ի տվյալներով՝ մեկ ժամվա ընթացքում WhatsApp-ի աշխատանքից դժգոհել է 5141 օգտատեր, մեկ օրում՝ 5422:

Ըստ Сбой.рф ծառայության տվյալների՝ ամենաշատ դժգոհություններն ստացվել են Մոսկվայից (39%), Կրասնոդարի երկրամասից (9%), Սանկտ Պետերբուրգից (7%), Սվերդլովսկի շրջանից և Ստավրոպոլից (5%) օգտվողներից: Խափանումն անդրադարձել է Ios և Android համակարգերի բջջային հավելվածների օգտատերերին։