Հասարակություն

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ փետրվարի 28-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Աշոցքի, Ամասիայի, Գավառի, Տաշիրի, Արագածի, Սիսիանի, Գորիսի, Վարդենիսի տարածաշրջանների և Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական