Հասարակություն

«Այցելում եմ Վայոց ձորի մարզ». Օլիվիե Դըկոտինյի

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ այսօր այցելում է Վայոց ձորի մարզ։

«Վայոց ձորի մարզը գտնվում է Ադրբեջանի կողմից մասնակիորեն օկուպացված հայկական տարածքի հենակետային հատվածում։ Այն ռազմավարական նշանակություն ունեցող մարզ է։

Այստեղ է գտնվում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) կենտրոնակայանը»,-գրել է նա։