«Ցանկացած անձ, ով աշխատում է, վճարում է եկամտահարկ, լրացնում է հայտարարագիր կարող է ստանալ ապահովագրության ձեռք բերած փաթեթի արժեքի 50.000 դրամի չափով ծախսի վերադարձ». այսօր հրավիրված ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պարզաբանելով, թե ինչպես է քաղաքացին հայտարարագրման դեպքում ստանալու առողջապահական ոլորտում կատարած ծախսը, որի առավելագույն չափը 50.000 դրամ է։
«Կարևոր է, որ անձը լինի աշխատող, եկամտահարկ վճարող և լրացնի հայտարարագիր։ Սա է պահանջը։ Մյուս պահանջը վերաբերում է, թե ինչպես ստանալ այդ ծառայությունները, որպեսզի պետությունը տեսնի այդ վճարման փաստը և կարողանա վերադարձնի ծախսը»,- ընդգծեց նախարարը։