Հասարակություն

Քննարկվել է «Կիբերանվտանգության մասին» օրենքը

Ազգային Ժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի, Պետական-իրավական հարցերի, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության պատգամավորների և ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչների միջև «Կիբեռանվտանգության մասին» օրենքի նախագծի և «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի նախագծի, ինչպես նաև «Deep Fake»-երի կանխման և կանխարգելման վերաբերյալ։

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն իր բացման խոսքում ներկայացրեց հանդիպման բուն նպատակը՝ ներկայացնելով «Կիբեռանվտանգության մասին» և «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի նախագծերը։ Խոսելով օրենսդարական նախագծերի կարևորության մասին՝ նախարարը թվային և իրավական տեսանկյունից ներկայացրեց նախագծերի բուն պատկերը, կիբեռանվտանգության կենտրոնի կառուցվածքը, երկրում առկա ոլորտային խնդիրները, առկա ու հնարավոր ռիսկերը և խնդիրների լուծման հիմնական մեխանիզմները։

Մասնակիցների միջև տեղի ունեցավ բովանդակային քննարկում: