Ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ գերիների, այսօր մի խումբ քաղաքացիներ, հանրային գործիչներ ակցիա են իրականացրել ՀՀ ԱԳՆ-ի մոտ։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց՝ Բաքվում ընթացող դատավարության վերաբերյալ։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ նշել է, թե պետք է այս հարցով պահանջատեր լինել, մինչդեռ ԱԳՆ հայտարարությունը փաստերի թվարկում էր հիշեցնում։