Հասարակություն

Անդրադարձել են արհեստական բանականության օրակարգի մի շարք հարցերի

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ՀՀ ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանի հետ փետրվարի 25-ին ընդունել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ներքո գործող Ֆրանսիայի Պաշտպանական նորարարությունների գործակալության տնօրեն գեներալ Պատրիկ Օֆորտի գլխավորած պատվիրակությանը։ 

Գևորգ Մանթաշյանը ողջունելով հյուրերին և բարձր գնահատելով  Ֆրանսիայի հետ ձևավորված բազմաոլորտ համագործակցությունը՝ հանգամանալից ներկայացրել է նախարարության գործունեությունն ու ոլորտի զարգացմանը միտված ծրագրերն ու նախաձեռնություններն, անդրադարձել է պետության կողմից բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության էկոհամակարգի զարգացմանն ուղղված տարբեր ուղղություններով տարվող աշխատանքներին և ծրագրերին:

Գեներալ Պատրիկ Օֆորտն, իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ուրախ է Հայաստանում գտնվելու, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության էկոհամակարգին առավել խորը ծանոթանալու և համագործակցության առանցքային  ուղղությունները բացահայտելու ու քննարկելու համար:

Կողմերն անդրադարձ են կատարել բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, տեխնոլոգիական կրթության և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող օրակարգի մի շարք հարցերի, մտքեր փոխանակել փոխհամագործակցության զարգացման ու ընդլայնման հետագա քայլերի և անելիքների վերաբերյալ: