Հասարակություն

Սպասվում է մի փոքր տաք և բավարար տեղումներով մարտ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացնում է 2025թ. մարտ ամսվա եղանակի կանխատեսումը։

«Օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։

Մեզ սպասվում է մի փոքր տաք և բավարար տեղումներով մարտ»,-ասված է հաղորդագրության մեջ։