Հասարակություն

Ավանեսյանը՝ դպրոցներն ու մանկապարտեզները փակելու հնարավորության մասին

Ավանեսյանը՝ դպրոցներն ու մանկապարտեզները փակելու հնարավորության մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ ամենօրյա մոնիտորինգ են իրականացնում։ 

«Հստակ ուղեցույցեր կան, թե որ դեպքում է պետք անցնել հավելյալ միջոցների՝ զսպելու վարակի բռնկումը»,- նկատեց նախարարը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ սուր շնչառական վիրուսների բռնկման շրջանում՝ նոյեմբեր-մարտ ամիսների միջակայքում հնարավոր չէ բաց թողնել կրթական ծրագրերը, և ցանկացած միջոցառում պետք է խելամիտ օգտագործվի, որպեսզի արդյունավետ լինի։

Նրա խոսքով՝ եթե դպրոցներում բացակայությունների թիվը հիվանդությունների պատճառով 25%-ով աճի, այն կարող է անցնել հեռավար դասապրոցեսի՝ համաձայնեցնելով ԿԳՄՍ նախարարության հետ։

«Այս պահին և սրանից առաջ համաճարակային վիճակը նման ցուցման հիմք չի հանդիսացել»,- ասաց նախարարը՝ շեշտելով, որ վերջին 3 օրվա ընթացքում վարակի նվազման տենդենց է նկատվել։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական