Հասարակություն

Վենչուրային կապիտալը հզորացնում է ձեռներեցներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆորմուլա ՎիՍի երկրորդ ֆոնդի պաշտոնական պաշտոնական բացման միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: Փոխվարչապետն իր խոսքում նշել է, որ վենչուրային կապիտալը հզորացնում է ձեռներեցներին, խթանում է տեխնոլոգիական առաջընթացը և նպաստում երկրի տնտեսական կայուն աճին։

Մհեր Գրիգորյանը հաջողություններ է մաղթել ֆոնդին և ընդգծել, որ կառավարությունն, իր հերթին, շարունակելու է ջանքերը՝ ուղղված երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը և նորարարական էկոհամակարգի զարգացմանը։