Հասարակություն

Էստոնիայի հետ առևտրատնտեսական կապերը կընդլայնվեն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին։

Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում առավել հեռանկարային ուղղություններին, տնտեսության դիվերսիֆիկացման շրջանակներում արտահանման և ներմուծման հնարավորություններին, առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր։

Հանդիպման ընթացքում Նարեկ Հովակիմյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ տնտեսական ավելի լայն համագործակցության կարևոր բաղկացուցիչ։