Հասարակություն

Այրվածքաբանության մասնաշենքն ամբողջությամբ կվերանորոգվի

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն։ 

Նախարարի հետ շրջայցին մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ծանոթանալով կենտրոնի ընթացիկ գործունեությանը և զարգացման հեռանկարներին։

Այցի ընթացքում քննարկվել են կենտրոնի ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը։ Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել Այրվածքաբանության մասնաշենքի ամբողջական վերանորոգում, ինչպես նաև Մաշկաբանության մասնաշենքում նոր բաժանմունքների ստեղծում և համալրում։

Այս նախաձեռնություններն ուղղված են հանրապետությունում այրվածքաբանական և մաշկաբանական ծառայությունների որակի բարձրացմանը և հասանելիության ընդլայնմանը։