Հասարակություն

Բուք և մերկասառույց․ ինչ իրավիճակ է ճանապարհներին

ՀՀ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ փետրվարի 27-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Արտաշատի, Արարատի, Վանաձորի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի։

Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Արթիկի, Աշոցքի, Ամասիայի, Արագածի տարածաշրջաններում, Ալագյազ-Գեղադիր և Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս ճանապարհներին բուք է։

Աշոցքի, Ամասիայի, Հրազդանի, Գավառի, Տաշիրի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Սիսիանի, Գորիսի, Վարդենիսի տարածաշրջանների ճանապարհներին, Մարտունի-Վարդենիս և Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներնիրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: