Հասարակություն

«Բեսպրեդելի օրինակ են ծառայում». Արսեն Թորոսյանը՝ իրավապահ համակարգի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Այն, ինչ տեղի է ունենում Խանջյան, Վազգեն Սարգսյան փողոցներում, այլ պետական և, հատկապես, իրավապահ մարմինների շենքերի դիմաց, ոչ այլ ինչ է, քան խայտառակություն»,- հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ իրավապահ համակարգը գոնե օրինակ ծառայի, որ այդտեղ ճանապարհային անվտանգության մասով լինի անթերի վիճակ, փոխարենը օրինակ է ծառայում «բեսպրեդելի»․ «Չի կարելի, հարգելի գործընկերներ»։ 

Նրա խոսքով՝ ՆԳ նախարարը, ոստիկանապետը, քրեական ոստիկանության պետը եթե ասեն, որ առնվազն իրենց գերատեսչությունների շենքերի դիմաց օրենք չեն խախտելու, աշխատակիցները կհետևեն կանոններին․ «Իսկ արդյոք ոստիկանները հավատում են, որ այդ կանոնները պահելը ճիշտ է։ Մեր պարեկային ծառայողներն արդյոք հավատում են, որ ամրագոտով չերթևեկող վարորդներին տուգանելը ոչ թե մարդուն նեղություն պատճառել է, այլ՝ այդ մարդու կյանքը փրկել։ Ես կասկածում եմ, որ հավատում են»,- ասել է նա։  

Ըստ Թորոսյանի՝ Երևանի փողոցներում կանգառն արգելող նշանի տակ կանգնելու տուգանքն ավելի քիչ է, քան կարմիր գծերի տուգանքը․ 

«Տուգանքը, բալը չպիտի լինի ինդուլգենցիա կամ վճար՝ դա անելու համար։ Տուգանքը հասարակությունում ընկալվում է որպես վճար՝ «վճարիր, խախտիր., «վճարիր, խախտիր»։ Տուգանքը պետք է լինի խախտումը կանխարգելող միջոց»։