Հասարակություն

Կառավարությունն ԱԺ կներկայացնի ծրագրերի կատարման հաշվետվությունը

Կառավարությունը քննարկում է 2024թ. իր ծրագրի կատարման հաշվետվությունը։Այն կներկայացվի ԱԺ։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ կառավարությունը յուրաքանչյուր տարի` մինչև մարտի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարում իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույց:

Այս զեկույցը բաղկացած է 7 բաժնից՝ արտաքին քաղաքականություն, պաշտպանություն, տնտեսություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք և արդարադատություն ու ինստիտուցիոնալ զարգացում։