Հասարակություն

«Սոցիալական կրեդիտների մասով վերադարձվել է 232 մլն դրամ». վարչապետ

Նախորդ երկուշաբթի օրվա դրությամբ 2486 մարդ սոցիալական կրեդիտների մասով ետ է ստացել 232 մլն դրամ. հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում անդրադառնալով համընդհանուր հայտարարագրման համակարգին։

Նա հիշեցրել է, որ այս տարվա համար նախատեսված է մոտ 74 մլրդ դրամի ետվերադարձ. «Ուզում եմ ևս մեկ անգամ կոչ անել, որ համընդհանուր հայտարարագրման համակարգն ավելի ակտիվ ներկայացնենք»։

Վարչապետը նաև կոչ է արել քաղաքացիներին՝ աշխատավարձերը ծախսեն անկանխիկ. «Անկանխիկը նշանակում է մի բան՝ ըստ էության գրեթե երաշխավորված ստվերի բացառում, որովհետև երևում է՝ ով ծախսեց, որտեղ ծախսեց, ծախսողը որտեղից ստացավ, ինչի համար»։