Հասարակություն

Կարգավորում են կրիպտոակտիվների ոլորտը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Կառավարության հերթական նիստի ընթացքում ներկայացրել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի և հարակից մի շարք օրենքներում փոփոխությունների օրենքների նախագծերի փաթեթը։

Կարգավորումը հնարավորություն կտա կրիպտոակտիվների ոլորտում ձևավորել կանխատեսելի միջավայր՝ գործունեություն ծավալող անձանց հստակ սահմանված իրավունքներով և պարտականություններով, հաճախորդների շահերի պաշտպանության բավարար մեխանիզմներով և շուկայի թափանցիկ գործունեությամբ: