Հասարակություն

Բախվել են թիվ 75 և Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ները․ կան վիրավորներ

Փետրվարի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 75 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի և Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի թիվ 1 համալսարանական» հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

ՀՀ ՆԳՆ-ից Radar Armenia-ն տեղեկացավ, որ ժամը 19:00-ի սահմաններում Երևանում ավտովթար է արձանագրվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 3 անձ դիմել է բուժհաստատություն։