Հասարակություն

Ռուբեն Վարդանյանի ինքանզգացողությունը վատացել է

Բաքվում Արվախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարության ժամանակ Վարդանյանի ինքանզգացողությունը վատացել է, նիստն ընդմիջվել է։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Ռուբեն վարդանյանը հրաժարվել է ցուցմունք տալ։ Նրա փաստաբանի միջնորդությունը` դատարանի կազմը վիճարկելու, անհիմն է ճանաչվել և մնացել առանց քննարկման։

Հաջորդ շինծու դատական նիստը նշանակվել է մարտի 4-ին։ Հիշեցնենք, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ իր բողոքն արտահայտելով կեղծ դատավարության դեմ։