Հասարակություն

ՔԿ-ն՝ շտապ օգնության բժիշկների նկատմամբ բռնության դեպքի մասին

Շտապ օգնության բժիշկների նկատմամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ քննչական կոմիտեից։

«Դեպքի առթիվ ՔԿ Երևանի վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների երկրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝  քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (խուլիգանություն), 393-րդ հոդվածի 1-ին մասի (թմրամիջոցների ապօրինի իրացում) և 396-րդ հոդվածի 1-ին մասի (թմրամիջոցների ապօրինի շրջանառություն) հատկանիշներով»,- նշեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք՝ 2 տղամարդ ալկոհոլից վատացել էին, շտապ օգնություն կանչել և վեճի բռնվել աշխատակիցների հետ։

Հայկ Մագոյան