Հասարակություն

Կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարները կբարձրանան

Կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարները կբարձրանան, այդ թվում՝ սիգ ձկնատեսակի համար: Այս մասին փետրվարի 25-ին ԱԺ հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախարարը նշել է, որ գործող վճարները սահմանվել են դեռ 1998 թվականին եւ վերանայվել են միայն 2006-ին։ Մասնավորապես, ներկայումս սիգ ձկնատեսակի բնօգտագործման վճարը 65 դրամ է, ինչը չի փոխվել 18 տարի շարունակ։

Նոր օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է կենսապաշարների օգտագործման վճարները կրկնապատկել, իսկ սիգ ձկնատեսակի համար՝ եռապատկել։ Պատճառներից մեկը շուկայի իրավիճակն է․ 1 կգ սիգի մանրածախ գինը Հայաստանում 1000 դրամ է, արտահանման դեպքում՝ 1400 դրամ, մինչդեռ բնօգտագործման վճարը կազմում է ընդամենը 5,7%։

Փոփոխությունների նպատակն է ապահովել կենսապաշարների ավելի ռացիոնալ օգտագործում և նպաստել բնապահպանական պատասխանատու քաղաքականությանը։

Օրենքի նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն։