Հասարակություն

Հայաստանի համար Իրանը եղել և մինչ օրս մնում է առանձնահատուկ գործընկեր. Ղալումյան

Հայ-իրանական բարիդրացիական կապերն առանձնանում են մեր ժողովուրդներին բնորոշ յուրահատուկ ջերմությամբ, փոխադարձ վստահությամբ ևհարգանքով: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ևշրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ ևլիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի  հետ հանդիպման ընթացքում: Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 25-ին, որին մասնակցել է նաևհանձնաժողովի անդամ Դավիթ Դանիելյանը:

Վահե Ղալումյանը նշել է, որ երկու երկրները տարբեր քաղաքակրթական, կրոնական ևմշակութային երկխոսության լավագույն օրինակ են:

Դեսպանը նշել է, որ Հայաստանի ևԻրանի հարաբերություններն ունեն պատմականորեն վաղեմի անցյալ ևառկա է մեծ ներուժ համագործակցությունը զարգացնելու համար: Նա ընդգծել է քաղաքական կամքի առկայության հանգամանքը, ինչը հնարավորություններ է ստեղծում տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման համար:

Մեհդի Սոբհանին տեղեկացրել է, որ երկու երկրների միջևհամագործակցության նկատելի զարգացում է արձանագրվել տնտեսական ոլորտում: Մասնավորապես, նշվել է, որ 2024 թվականին երկու երկրների միջև առևտրի ծավալը կազմել է 755 մլն դոլար: Ներկայում իրանական ընկերությունները Հայաստանում 460 մլն դոլար արժողությամբ նախագծեր են իրականացնում: Դեսպանն անդրադարձել է Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներին, որոնք նույնպես իրականացվում են իրանական ընկերության կողմից:

«Եթե ցանկանում ենք զարգացնել առևտուրը, ապա պետք է համապատասխան ենթակառուցվածքներ ապահովենք»,- նշել է դեսպանը` խոսելով հեռանկարային ծրագրերի ևփոխհամագործակցության մասին:

Վահե Ղալումյանը, կարևորելով Իրանի հետ համագործակցության խորացումը, նշել է, որ Հայաստանի համար Իրանը եղել և մինչ օրս մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը: «Մենք բարձր ենք գնահատում Իրանի ղեկավարության քանիցս արտահայտած դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության ևսահմանների անքակտելիության վերաբերյալ»,- ասել է հանձնաժողովի նախագահը: Նա խոսել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին` կարեւորելով Իրանի օժանդակությունն այդ հարցում:

Վահե Ղալումյանն ընդգծել է խորհրդարանական համագործակցության դերակատարությունը` ի նպաստ երկու երկրների փոխհամագործակցության:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել աջակցել ցանկացած նախաձեռնության իրականացման համար` ի նպաստ երկու բարեկամ պետությունների բարգավաճման ու տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման: