Հասարակություն

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ի և Իրանի համագործակցության ռազմավարական ուղղություններին

Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության համագործակցության ռազմավարական ուղղություններին, կարևորվել տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման անհրաժեշտությունը։

Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության ու փոխշահավետ գործընկերության խթանման անհրաժեշտությունը՝ պետությունների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության սկզբունքների հիման վրա։

ՀՀ դեսպանը և ԻԻՀ փոխնախագահը քննարկել են նաև Հայաստան-Իրան տնտեսական և էներգետիկ համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ վերահաստատելով երկարաժամկետ ծրագրերի մշակման ու իրականացման կարևորությունը։