Հասարակություն

Նարեկ Մկրտչյանն այցելել է «Հաղթանակ» խնամքի կենտրոն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններ այցերի շրջանակում՝ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը եղել է «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում։

Նախարարը հաստատության աշխատակազմի հետ քննարկել է մատուցվող ծառայություններին վերաբերող մանրամասներ, ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները։ Շահառուների հետ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել վերջիններիս զբաղվածության ապահովման գործընթացին, ինչպես նաև հետաքրքրող մի շարք այլ հարցերի։