Հասարակություն

Մեքենան ընկել է Փամբակ գետը․ կա զոհ

Փետրվարի 24-ին, ժամը 11։49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, ձորում նկատվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1992 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Փամբակ գետում․ կա զոհ։

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից (ավտոմեքենայից մոտ 5 մ հեռավորության վրա) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։