Հասարակություն

Հարժիս-Շինուհայր ճանապարհին բուք է

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։ 

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հարժիս-Շինուհայր ճանապարհին բուք է։

Նաիրիի, Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի, Վանաձորի, Սևանի, Գավառի, Տաշիրի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Թալինի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածում և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: