Այսօր տեղի ունեցավ «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմի մամուլի ասուլիսը։ Ասուլիսի բանախոսներ էին ֆիլմի պրոդյուսեր Նոնա Սարգսյանը, գլխավոր դերակատարներ Խորեն Լևոնյանը, Մարջան Ավետիսյանը։
«Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմը մեծ, ամուր աշխատանքի արդյունք է». նշեց ֆիլմի պրոդյուսեր, Վազգեն Սարգսյանի եղբոր դուստր Նոնա Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ արդարացրել են հանդիսատեսի հույսերը։
Նրա խոսքով՝ 1999թ. հետո զգում է Վազգեն Սարգսյանի աներևույթ ներկայությունը յուրաքանչյուր իրավիճակում՝ լավ, թե վատ. «Ոչ միայն ինձ, այլև ընտանիքիս համար ինքը ապրում է, մեզ հետ է։ Եվ երբ սեղան ենք նստում, իր տեղը միշտ պահած է»,- ասաց նա։
Կինոնկարը մեծ էկրան կբարձրանա Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը՝ մարտի 5-ին։ Այն պատմում է նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի կյանքի մասին՝ ամբողջապես հիմնված իրական փաստերի վրա։